Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.


_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։

Ուսուցիչ Քերականը զայրացած էր և նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

Հարգում, տանում, կարողանում, պատկերացնում, թռավ։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։

 Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:

Այդ անպիտանները այնպիսի մտքեր էին գրել, որ անհավանական էր։

Առյուծը գլուխները տեղերում դրեց։

Քանի որ Միրկոյի և Մարկոյի գլուխները խառնվել էին իրար, առյուծը գլուխները տեղերում դրեց։

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:

Ինձ համար զվարճալի է այս միտքը, քանի որ այս հատվածում, առյուծը՝ երկու ձեռքով Մարկոյի և Միրկոյի գլուխները խփեց իրար։

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   
  • Շշմած կարագը երազում էր, որ իրեն համտեսեն։
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում

Ապա բոլորով վախից կքարանային

Եթե մուկը մլավեր ․․․

կատուն զարմանքից մկան պես կփախչեր

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․

մարդիկ միշտ կարմրած կլինեին

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։

Ապա մարդիկ կաշխատեին գիշերը, իսկ առավոտյան կքնեին։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչում է

Ոչխարը-բառաչում է

Խոզը-ճվաղում է

Հավը-կչկչում է

Այծը-մկկում է

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

ամպոտ շերեփ

զայրացած հեռախոս

խուլ  զանգ
լացող պղպեղ

լոշտակ արջ

վարդագույն նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

նրանց գլուխները

Նրանց գլուխները այնքան հետաքրքրասեր էին, որ ցանկանում էին ամեն կերպ աշխարհի բոլոր գիտելիքները իմանալ։ Այդ պատճառով նրանք իրենց գլուխները ամեն տեղ խոթում էին, բոլորից հարցուփորձ անում։ Մի անգամ նրանք իրենց գլուխները կորցրին շատ տեղեկություն ստանալուց և որոշեցին այլևս իրենց հետաքրքրասեր գլուխներով չհայտնվեն ամեն տեղ։

  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *