Իմ առաջին ճամբարային այցը Արատես

Ես ամսի 18-ին գնացել եմ <<Արատես>>։ Այնտեղ շատ սիրուն եր և այնտեղ կա 2 շներ, մեկի անունը Չալո մյուսի անունը Ռեքս։ Այնտեղ 2 գրպակներ կան և ճոճորվում էինք, նաև մե՜ծ ճոճանակ կար։ Արատեսում նաև գնացել ենք Եկեղեցի և երգել ենք <<Հայր մեր>> երգը, և գնացել ենք սառը գետ ոտքերը թռչելու։ այնտեղ շատ հաճելի էր։

Իմ տպավորություները առաջին անգամ գնում եմ Արատես

Բարև ձե՛զ, իմ անունը Փյունիկ է։ Ես հունիսի 18-ին գնալում եմ «Արատես», իմ առաջին անգամն է «Արատես»-ում։Ես շատ ուրախ եմ, որ գնում եմ «Արատես» և ես շատ անհամբեր եմ։

Վայոց ձորի մարզ

Image result for Վայոց ձորի մարզ

Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավարևելյան վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմած Եղեգնաձորի և Վայքի (Ազիզբեկովի) շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։

Continue reading

Արատես

Արատեսը գյուղ է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Continue reading

Ճամփորդապատում

Մենք մայիսի 22 ճամփորդել ենք <<Բջնիի բերդ>>։ Մեզ հետ ճամփորդում էր ընկեր Լուսինեն և Վիկտորյայի տատիկը։ Ընկեր Թամարայի հետ մտել ենք մի տուն, որը փոքրիկ էր, բայց շատ խորը։ Մեր ուսուցչուհին մեզ պատմեց, որ այդ տան մեջ թագավորները պաշտպանվել են թշնամուց։ Այն անվանում էին գաղտնուղի, որտեղ թաքնվել էին պալատականները և բոլոր զինվորները։ Ամրոցի գագաթի դրոշի մոտ երգել ենք <<Երի, երի, երի ջան>> և <<Սար-սար>> երգերը։ Ամրոցից հետո գնացել ենք նախաճաշելու։ Հանգստացել ենք և խաղացել՝ <<Վոլեյբոլ>>, <<Անուն գոռոցի>> խաղերը։ Վերադարձին մտանք Սուրբ Աստվածածին եկեղեցի, երգեր երգեցինք՝ <<Այբ, բեն, գիմ>>,<<Մանկական աղոթք>> և <<Հարավային կողմ աշխարհի>> երգերը։ Երգելուց հետո մոմ ենք վառել և երազանք պահել։ Դուրս եկանք եկեղեցուց և վերադարձանք դպրոց։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։

Ճամփորդապատում🚶‍♀️

Մենք դասարաանով ապրիլի 28-ին գնացել ենք 《ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ》։ Գնացել եքնք, որ վազքի մրցույթին մասկնացել։ Համարները պատրաստել է Վահե Հովհաննիսյանի մայրիկը։ Նպատակը՝ ձեռք բերել ավելի մարզական հմտություններ, ոտքերը աշխատացնել։

Continue reading

Ճամփորդապատում

Մենք դասարանով գնացել ենք <<Պատանի հանդիսատես թատրոն>> և մենք նայեցինք <<Շունն ու կատուն>>։🐶🐱

Այդ թատրոնը երաժշտական թատրոն էր։🎤🎶

Թատրոնը շատ ծիծաղալի էր։😂

Հերոսներն կատուն, շունը, ագռավները, գամփը և չղջիկները։🐱🐶🐦🦇

Ճամփորդապատում

Մենք փետրվարի 14-ին գնացել ենք Աշտարակ քաղաքի <<Սասունիկ>> գյուղ, Տյառընդառաջի ծեսը նշելու։ Շատ գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպված դպրոցի բակում։ Մեզ սիրով ընդունեցին բոլորը։ Այնտեղ շատ բարի, ընկերասեր երեխաներ կային։
Հետո մենք խաղեր խաղացինք, երգեցինք, պարեցինք։ Երգեցինք Տրնդեզ, Հոպ տուր ու թռի, Պսակ-պսակ և պարեցինք Թամզարա, Փափուրի պարերը, խաղացինք Հե՛յ խմբեր և Պարան քաշոցի։ Մենք կրակի վրայով թռանք և օգտվեցինք ծիսական սեղանի համեղ քաղցրավենիքներից։ Մեր նախագիծը շատ սիրուն իրականացրեցինք այդ դպրոցում։

Ճամփորդապատում🚌

Մենք այսօր դասարանով գնացել ենք <<Փոքրիկ Էյնշտեյնի>> թանգարան։ Այստեղ շատ հետաքրքիր էր և հետաքրքիր ինտերակտիվ խաղեր կային։

Այնտեղ մենք տարբեր ինտերակտիվ խաղեր խաղացինք, պատկերներով ինտերակտիվ խաղ։

Մենք իմացանք, երբ անձրև է գալիս առաջինը ո՛չ թե որոտն ենք լսում , այլ տեսնում ենք լույսը։

Մենք կառուցվող կամուրջի վրայով քայլեցինք։

Փյունիկ ա․