Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Ոռենին թեքվել է և նա գլուխը կախ լաց է լինուն։

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։ 

Խորհրդանշում է գետակը։

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Բանաստեղծությունը ուռենիի մասին է, մի ուռենի է թեքվել և լաց է լինում։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։ 

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Լացող ուռենին նայում էր ուրախ ջրերին։

Ուրախ ջրերը երազ աշխարհի մեջ են։

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *