Փոթորիկ

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաեւ ծովերի ու օվկիանոսների վրայով, եւ ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց եւ ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞: Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետեւ այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում եւ ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին եւ գեղեցկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին եւ ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա եւ, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետեւ այդ թագավորը շատ խիստ մարդ էր եւ կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, եւ նրա թագն ինձ առաջարկեց:

— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետեւ վարունգ չեմ սիրում:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Փութ-պակասություն

Խարիսխ-նավը կանգնացնող պատվանդան

Չքավոր-աղքատ, թշվառ

2. Առանձնացրո՛ւ ամենաուրախ եւ ամենատխուր հատվածները:

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաեւ ծովերի ու օվկիանոսների վրայով, եւ ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Բարեբախտաբար, կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետեւ այդ թագավորը շատ խիստ մարդ էր եւ կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

3. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր:

Նավարկելիս բոլոր նավաստիների համար եղանակը իսկապես հրաշալի էր։

Փոթորիկ բարձրացավ:

Մի մռայլ օր այլանդակ և ավերակներով լի անմարդաբնակ կղզու աղտոտության պատճառով փոթորիկ բարձրացավ։

Ժողովուրդն ուրախացավ:

Գյուղի բարի ժողովուրդը իմանալով, որ իրենք նոր թագավոր ունեն,շատ ուրախացան։

3. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր եւ դարձրո՛ւ եզակի: Օրինակ՝ անտառներ-անտառ։

Անտառներ-անտառ

դաշտեր-դաշտ

Արկածներ-արկած

Բնակիչներ-բնակիչ

Ամպեր-ամպ

Արմատներ-արմատ

Ծովեր-ծով

Օվկիանոսներ-օվկիանոս

4. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր եւ լրացրո՛ւ աղյուսակը:

Ինչպիսի՞Ի՞նչԻ՞նչ է անում  
 Մեծ նավ ճամփորդել
 բարի ամպ պատահել
 ուժեղ փոթորիկ բարձրացնել
 հրաշալի ծով պոկել
հսկա գյուղացի թվալ

5. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր:

Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր եւ հրապարակի՛ր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում»

<<Ծիծաղի փոթորիկը>>

Լինում է, չի լինում մի երկիր։ Էս երկիրը ամեն օր, երբ ուժեղ քամի է լինում փոթորիկ է բարձրանում, մարդիկ ասում էին, որ փոթորիկը ծիծաղի պատկեր ունի։ Օրերից մի օր, մի աղջիկ դուրս եկավ և ասաց․

-Այս ի՞նչ քամի է, բայց փոթորիկ չկա։ Երևի ուրիշ տեղ է փոթորիկը, բայց մեզ մոտ չի եկել։

Բոլոր մարդիկ տեսնում էին, որ փոթորիկ չկա, բայց ուժե՜ղ քամի է։

Հանկարծ հեռվում տեսնում են փոթորիկը և մարդիկ վազում էին, որ փոթորիկից պաշտպանվեն։ Բայց մի տղա եկավ և ասաց։

-Սա իսկական փոթորիկ չէ, սա ուղղարկի ուժեղ քամի է, տերևներին քշո՜ւմ տանում է։ Նեյեք-տեսեք, ի՜նչ գեղեցիկ ու ծիծաղելի պատկերներ է նկարում փոթորիկը։
-Ապրես, տղա ջան, հիմա կգանք կնայենք։

-Մարդի՛կ-մարդիկ, ուրեմն ամեն օր կգնանք դուրս, ուժեղ քամու մեջ կծիծաղանք և կխաղանք։

Այդ օրվանից հեռվում փոթորիկը տեսավ, ինչպես են մարդիկ ուրախանում, ի՞նչ է կատարվում, երբ նա գալիս է։ Ամեն օր ուրախ գալիս է և ծիծաղի փոթորիկ է ստեղծում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *