Ճամփորդապատում

Մենք մայիսի 22 ճամփորդել ենք <<Բջնիի բերդ>>։ Մեզ հետ ճամփորդում էր ընկեր Լուսինեն և Վիկտորյայի տատիկը։ Ընկեր Թամարայի հետ մտել ենք մի տուն, որը փոքրիկ էր, բայց շատ խորը։ Մեր ուսուցչուհին մեզ պատմեց, որ այդ տան մեջ թագավորները պաշտպանվել են թշնամուց։ Այն անվանում էին գաղտնուղի, որտեղ թաքնվել էին պալատականները և բոլոր զինվորները։ Ամրոցի գագաթի դրոշի մոտ երգել ենք <<Երի, երի, երի ջան>> և <<Սար-սար>> երգերը։ Ամրոցից հետո գնացել ենք նախաճաշելու։ Հանգստացել ենք և խաղացել՝ <<Վոլեյբոլ>>, <<Անուն գոռոցի>> խաղերը։ Վերադարձին մտանք Սուրբ Աստվածածին եկեղեցի, երգեր երգեցինք՝ <<Այբ, բեն, գիմ>>,<<Մանկական աղոթք>> և <<Հարավային կողմ աշխարհի>> երգերը։ Երգելուց հետո մոմ ենք վառել և երազանք պահել։ Դուրս եկանք եկեղեցուց և վերադարձանք դպրոց։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *