Մեղուների հովիվը եւ արջերը

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին եւ որպես գերի ծախեցին։ Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր եւ ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու եւ երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ եւ խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Համրել-հաշվել

Ելարան-աստիջան

սև օրեր-

2. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

3. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

4. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քա…ցր, դժբա…տ, ծիծա…, գլու…, մե…ու, տ…ուր, ծա…ել, տե…ավորել, վա…եցնել, փա…նել:

7. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան – ___________________

Ծիծաղ – _____________________

Ագահ – _____________________

Հզոր – ______________________

Սարսափելի –________________

8. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս: ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

__________________________________________________________________________

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

_________________________________________________________________________

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

_________________________________________________________________________

9. Գրի՛ր մեկ բառով: Օրինակ՝ ման գալ – զբոսնել

Պար գալ – ________________________

Խաղ անել –_______________________

Բաց անել –_______________________

Կռիվ տալ –_______________________

Վախ զգալ –_______________________

Վազ տալ –________________________

Հունձ անել –______________________

10. Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել.<< Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ …

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *