Ջեկոյի նոր արկածները

Լինում է, չի լինում մի շնիկ է լինում։ Էս շնիկի անունը Ջեկո է։ Ջեկոն շատ է սիրում ճամփորդել։ Նա ուզում է ճամփորդել Ամերիկայից դեպի Երևան, բայց նա չի կարող, որովհետև Ջեկոն տեր չունի։ Օրերից մի օր մի աղջիկ եկավ և ասաց․

-Էս ին՞չ շնիկ է այստեղ,-ասաց աղջիկը , երբ շունը լաց էր լինում։

-Արի տանեմ մեր տուն և քեզ խնայեմ։

Շունը դադարեց լաց լինել ու նա շատ հավանեց աղջկան, բայց Ջեկոն տխուր էր։ Մի օր աղջիկը ասաց․

-Ջեկո՛, արի գնում ենք ճամփորդություն,-ասաց աղջիկը,- ճամփորդում ենք Երևան։

Ջեկոն թռվռալով բարձր հաչում էր։

-Հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ։

Եվ նրանք գնացին ինքնաթիռ նստելու, բայց շարժվելուց առաջ օդաչուն ասաց.

-Տիկի՛ն, չի կարելի շուն բերել ինքնաթիռ։

-Բայց նա շատ խելոք է, նա չի հաչալու։

-Ո՛չ, ես չեմ հավատում։

-Խնդրում եմ, ես կարող եմ տոմս գնեմ կամ փող տամ։

-Ո՛չ, շանը թողնում եք դուրս կամ երկուսդ դուրս եք գնում։

Հետո աղջիկը էլի ասաց ․

-Ոչ․․․

Բայց օդաչուն շանը վերցրեց և գցեց դուրս։

Հետո աղջիկը սկսեց լացել, նա ուզում էր գնալ շանը վերցնել, բայց արդեն ուշ է, ինքնաթիռը արդեն օդ բարձրացավ։

Շնիկն էլ լացում էր և աղջիկն էլ պատուհանից նայելով լացում էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *