Առասպել լավաշի մասին

Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում: Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին: 11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դիտի՛ր «Կախարդական լավաշը» մուլտֆիլմը և պատասխանի՛ր հարցերին։

Ա) Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:

Մայրիկը տղային խորհուրդ տվեց, որպեսզի նա գնա և իրեն հարմար գորձ գտնել, և զպաղվի այդ գործով։

Բ) Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:

-Այդ դու ես գողացել իմ լաաշը, ավազա՛կ,- ասաց ավազակը,- հենց հիմա հետ տուր։

-Ո՛չ, այդ լավաշը մայրս է թխել,- պատասխանեց Նաղարշը։

Նրանք սկսեցին կռվել և Նաղարշը պաշտպանվեց լավաշով։ Ավազակի թուրը չկարողացավ պատռել լավաշը և թուրը կոտրվեց։ Այսպես լավաշը դարձավ կախադարկան Նաղարշի համար։

2. Շարունակի՛ր առած-ասացվածքները:

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ։

Աշխատանքը սև է, հացը՝ ՝ սպիտակ։

Բերան կա հաց չկա, հաց կա ՝ բերան չկա։

Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ ։

Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու՝ ——————————————։

3. Այս տեսքտերի նախադասությունները խառնված են: Կարդա՛ և համարակալի՛ր դրանք: Ի՞նչ հասկացա՞ր, ի՞նչ են ուսուցանում առակները:

Ա․

Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն: Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:

Բ․

Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում:Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում: Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը։

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Հորինի՛ր մեկական հանելուկ լավաշի, հացի, աղի մասին։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *