Ճամփորդապատում

Մենք փետրվարի 14-ին գնացել ենք Աշտարակ քաղաքի <<Սասունիկ>> գյուղ, Տյառընդառաջի ծեսը նշելու։ Շատ գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպված դպրոցի բակում։ Մեզ սիրով ընդունեցին բոլորը։ Այնտեղ շատ բարի, ընկերասեր երեխաներ կային։
Հետո մենք խաղեր խաղացինք, երգեցինք, պարեցինք։ Երգեցինք Տրնդեզ, Հոպ տուր ու թռի, Պսակ-պսակ և պարեցինք Թամզարա, Փափուրի պարերը, խաղացինք Հե՛յ խմբեր և Պարան քաշոցի։ Մենք կրակի վրայով թռանք և օգտվեցինք ծիսական սեղանի համեղ քաղցրավենիքներից։ Մեր նախագիծը շատ սիրուն իրականացրեցինք այդ դպրոցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *