Ճամփորդապատում🚌

Մենք այսօր դասարանով գնացել ենք <<Փոքրիկ Էյնշտեյնի>> թանգարան։ Այստեղ շատ հետաքրքիր էր և հետաքրքիր ինտերակտիվ խաղեր կային։

Այնտեղ մենք տարբեր ինտերակտիվ խաղեր խաղացինք, պատկերներով ինտերակտիվ խաղ։

Մենք իմացանք, երբ անձրև է գալիս առաջինը ո՛չ թե որոտն ենք լսում , այլ տեսնում ենք լույսը։

Մենք կառուցվող կամուրջի վրայով քայլեցինք։

Շատ կարևոր էր մեջ տեղում դրված կտորը, որը միացնում մյուս կտորներին։

Կար մի հեծանիվ , էներգիա էր արտադրում։

Այնտեղ կար տեսողական խաբկանք․ նայում էիր պատկերին և քեզ թվում էր, թե պատկերը շարժվում է։

Կար մի արկղ, մտնում ենք այս արկղի մեջ , մեր գլուխը երևում է, իսկ մարմինը ոչ։

Երկրորդ տեսողական խաբկանքը նկար էր և երկու շրջան, մենք նայում ենք ու երևում է, որ այդ շրջաները շարժվում էին։

Ինտերակտիվ խաղերը այնքան շատ էին, ես չէի կարող ամբողջը թվարկեյ։

Հետո մենք ուղևորվեցինք դպրոց և այնտեղ մենք մնացինք երկուս ու կես ժամ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *